06.08.12

Cosmo Կամասուտրա. երանության գիրկն ընկեք


Այս դիրքերը ուղղակիորեն երանություն են պարգևում, հավատա, կամ էլ, չէ, մի հավատա, ընդունիր մարտահրավերս ու փորձիր նրա հետ :)
Կողպեք ոտքերով
Էրոտիկ ցուցումներ: Այս դիրքը հորինվել է հատուկ խոհանոցի սեղանի համար: Ցատկիր այնտեղ և պարծենկոտի դիրք ընդունիր: Քո տղամարդուն ոտքերիդ օղակի մեջ պահելով` ներս թող նրան: Շատ կարճ ժամանակում դուք մի իսկական հիթ կստեղծեք:
Այն քեզ դուր կգա: Արի դիտարկենք այն դեպքը, երբ դու դանդաղ, հարատև սիրախաղի տրամադրություն չունես: Ժամանակ առ ժամանակ դու այնքան «կոտոշացած» ես լինում, որ միայն օրգազմ ես ուզում ու վերջ, այն էլ` շտապ: Մի խոսքով, այս դիրքը ստեղծված է այն գիշերների համար, երբ դու և կողակիցդ հոգնածությունից հազիվ եք դռան շեմից ներս մտնում: Դուք անպայման ու արագորեն «այնտեղ» կահսնեք այս` խորից էլ խորը մխրճման հետևանքով: Իսկ քո տղամարդը կխենթանա իր համար նոր վայրում նոր բան անելու մտքից. ննջարանից դուրս սեքսը նա անպայմանորեն կհավանի:
Տղան ետևից դիրք
Էրոտիկ ցուցումներ: Քո տղամարդը թող ծնկի իջնի` հենվելով սեփական կրունկներին: Թեքվելով մեջքով դեպի նա` դու կքանստած դիրքով իջիր նրա առնանդամի վրա` ոտնաթաթերով ամուր հենվելով նրա ոտքերի յուրաքանչյուր հատվածի վրա: Հավասարակշռությունդ պահելու համար ձեռքերդ ազդրերիդ դիր` նրան ներս թողելով միայն մեկ երրորդ չափով: Լուրջ աջակցություն ապահովելու համար նա նաև կարող է ձեռքերով բռնել քո հետույքից: Մի քանի րոպե խաղա նրա հետ, հետո աստիճանաբար ավելի «խորացիր»` մինչև վերջնականապես կնստես նրա գոգին և կորաձև շարժումներ կկատարես:
Այն քեզ դուր կգա: Սա այն խելահեղ դիրքերից է, երբ երանության գրկում նա է և մեկ կամ երկու թիզ ավելի է խնդրում ներ թողնել: Այդ բերկրանքի ձայնը կլսես տղամարդկային բացականչության մեջ, երբ նա հետևից ամբողջապես կտիրի քեզ և կզգա երկար, օրգազմային շոյանքների հաճույքը, երբ հետո դու սկսես վերև-ներքև շարժվել:
Ի հավելումն: Առավելագույն էրոտիկ դիրք ունենալու համար փորձեք այն հայելու առջև: Այսպես երկուսով կկարողանանք տեսնել, թե ինչպես ես դու աստիճանաբար ճանապարհ հարթում նրա գալստայն համար: Սեքսի գործընթացը դիտելուց ավելի կրքոտ բան չկա, հատկապես երբ գործողության տերն ու տիրակալը դուք եք:
Լուսանկարները` ըստ HMI-ի
 

Комментариев нет:

Отправить комментарий